Ամերիկյան հետախուզական ծառայությունները հասանելիություն ունեն WhatsApp-ի նկատմամբ

Մանրամասներ

ա

Ամերիկյան հետախուզական ծառայությունները, այդ թվում՝ ՀԴԲ-ն, կարող են օգտատերերի գաղտնի տվյալներ ստանալ WhatsApp-ի, Facebook-ի եւ iMessage-ի ծառայություններից, եթե դրա օրդերն ունենան, հայտնում է Rolling Stone-ը։

Ամսագրի կողմից հրապարակված «Օրինական հասանելիություն» վերնագրով փաստաթուղթը ցույց է տալիս, որ իրավապահ մարմինները մի քանի եղանակ ունեն օգտատերերի գաղտնի տվյալները ստանալու համար աշխարհի ամենահայտնի եւ անվտանգ մեսենջերներից:

Այսպիսով, եթե հատուկ ծառայություններն ունենան հաստատման փաստաթուղթ, WhatsApp-ը նրանց կփոխանցի օգտատիրոջ բոլոր կոնտակտների մասին տեղեկատվություն, ինչպես նաեւ նամակագրության կամ զանգերի որոշ տվյալներ։ ՀԴԲ-ն այս տեղեկությունը կստանա 15 րոպեն մեկ։ Ընդ որում, այլ մեսենջերներ շատ ավելի հաճախ են կարողանում փոխանցել նման տվյալներ։