Շվեյցարիան սառեցրել է 8,8 մլրդ դոլար գումարի ռուսաստանյան ակտիվները

Մանրամասներ
շվեյցարիա

Շվեյցարիան սառեցրել է 8,8 միլիարդ դոլար գումարի ռուսաստանյան ակտիվները, հայտարարել է երկրի կառավարությունը։

Reuters-ի հաղորդմամբ, սահմանափակումները մտցվել են պատժամիջոցների շրջանակում, որոնք կոչված են Ուկրաինա ներխուժելու համար Մոսկվային պատժելու համար։

Շվեյցարիայի կառավարությունն անցյալ տարի մոտավորապես նույն գումարի չափով սառեցրել էր ռուսաստանյան ակտիվները։