Եվրոպան միանում է պատերազմի՞ն. Մակրոնն առաջարկել է ՀԱՄԱՍ-ի դեմ կռվել միջազգային կոալիցիայի շրջանակում

Մանրամասներ
մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիան ընդլայնել նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի դեմ։

Այս մասին գրում է lemonde.fr կայքը:

Մակրոնը, ելույթ ունենալով Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում, ասել է, որ  Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարող երկրները «պետք է պայքարեն նաև ՀԱՄԱՍ-ի դեմ»։ Նա ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստ է դա անել:

Ֆրանսիացի առաջնորդն ընդգծել է, որ պետք է «վճռականորեն վերսկսել» պաղեստինյան խաղաղության գործընթացը:

«Իսրայելի անվտանգությունը չի կարող կայուն լինել առանց պաղեստինցիների հետ քաղաքական գործընթացի վճռական վերսկսման», - հավելել է Մակրոնը: