Հրազդանի կիրճում օդապարիկ է արգելափակվել

Մանրամասներ
օդապարիկ

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ Քանաքեռ հիդրոէլեկտրակայանի մոտակայքում օդապարիկ է արգելափակվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օդապարիկում առաջացել է վառելիքի խնդիր․ այն կարողացել է անվտանգ վայրէջք կատարել: Քիչ առաջ օդապարիկի մեջ գտնվող քաղաքացիներին օգնության են հասել նաև հատուկ մասնագետներ, ովքեր վառելիք են փոխանցել։