ՀԱՄԱՍ-ը Իսրայելի Աշկելոն քաղաքի բնակիչներին հեռանալու վերջնաժամկետ է տվել

Մանրամասներ
համաս

ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչներից մեկը՝ Աբու Օբեյդան, սպառնացել է առաջիկա ժամերին խոշոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելի Աշկելոն քաղաքին։

Քաղաքի բնակիչներին հեռանալու համար վերջնաժամկետ է տրված մինչև տեղի ժամանակով ժամը 17։00-ը։ Այս մասին տեղեկանում ենք The Times of Israel պարբերականից։

«Ի պատասխան թշնամու ոճրագործության՝ մեր ժողովրդին տեղահանելու և Գազայի հատվածի մի քանի շրջաններից իրենց տները լքել ստիպելու, մենք օկուպացված Աշկելոն քաղաքի բնակիչներին վերջնաժամկետ ենք տալիս հեռանալ մինչև երեկոյան ժամը 5-ը», – ասել է Աբու Օբեյդան Telegram-ի իր ալիքում։

Ավելի վաղ Իսրայելը հայտնել էր, որ իր տարածքից գտել է 1500 զինյալի մարմին։

Հոկտեմբերի 7-ին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելական կողմում կա 900-ից ավելի զոհ, այդ թվում՝ 260 մարդ սպանվել է երաժշտական փառատոնի ժամանակ։

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 770-ը։

Իսրայելը պատերազմ է հայտարարել։

Զորակոչված պահեստազորայինների թիվը հասել է 360 000-ի։

Ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման՝ Իսրայելը հայտարարել է Գազայի շրջափակման մասին՝ դադարեցնելով պարենի, էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը։

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելից շուրջ 150 մարդու գերեվարման մասին, որոնց մտադիր է փոխանակել ԱՄՆ-ում բանտարկված պաղեստինցիների և Իսրայելի բանտերում գտնվող արաբների հետ։