Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Որքան հասկանում եմ, Էրդողանը վաղը գնում է Նախիջևան՝ «Զանգեզուրի միջանցքը արագ բացելու համար»:
Փաստորեն, Փաշինյանն այդ գործողությունն է ապահովում միջազգային համապատասխան մթնոլորտ ձևավորելու համար ու Ռուսաստանի դեմ քայլեր է անում։
Ըստ այս տրամաբանության, վաղը կարող է հայտարարել ռազմական դրություն համաժողովրդական ցասումը զսպելու համար։
Եթե այս տրամաբանությունը ճիշտ է, ապա ՔՊ պատգամավորները, կառավարության կազմը, ուժայինները նույնպես դառնում են պատասխանատու՝ անձնապես»։
0Comments