Ահազանգ․ Վիդեո․ 90 հազար դրամ վճարովի մանկապարտեզում տնօրենը ապտակում է երեխաին, աշխատակիցները՝ բռնության ենթարկում

Մանրամասներ
6

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես են մանկապարտեզի աշխատակիցները բռնության ենթարկում սաներին:

Տեսանյութը հրապարակող Sirush Akobovna օգտատերը գրել է. «Իմ ընկերների, հետևորդների մեջ եթե կան մարդիկ, ում երեխաները «Ալադին» մանկապարտեզ են հաճախում, զգոն եղեք։

Տնօրենը նախ գոռում, հետո ապտակում է երեխաին, էլ չեմ ասում մյուս աշխատողների մասին։ Էս հիստերիկ հիվանդ դաստիարակները պետք է հեռացվեն աշխատանքից, ավելին, պետք է պատիժ կրեն:

Մանկապարտեզը վճարովի է, 90 000 դրամ վճարում են, որ երեխան տրավմաներ ստանա, բռնության ենթարկվի»: