«Պատմիր Ծառուկյանի կնոջ ապտակի մասին». օգտատերը՝ Նաիրա Զոհրաբյանին

Մանրամասներ
Նաիրա Զոհրաբյան Ծառուկյանի կին

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը #commentstory հաղորդման եթերում, օգտատերերի գրառումներին արձագանքելու հատվածում, պատասխանել է նաև՝ «Պատմիր Ծառուկյանի կնոջ ապտակի մասին» գրառմանը:

Հիշեցնենք՝ 2021-ի փետրվարին համացանցում լուրեր էին տարածվել, ըստ որի՝ ԲՀԿ գրասենյակում Գագիկ Ծառուկյանի կինն ապտակել է Նաիրա Զոհրաբյանին:

«Կատարյալ էշություն է. նման իդիոտիզմ, ապուշություն չէր կարող լինել...

Ջավահիրը ֆանտաստիկ կին է, հրաշալի մայր:

Շատ քիչ մարդ եմ ափսոսում, որ մնացել են ԲՀԿ-ում, որոնց հետ կապը չեմ շարունակել, նրանցից մեկը Ջավահիրն է»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը: