Աջակցու՞մ եք Նիկոլ Փաշինյանին. Դե՝ պատասխանեք ձեր հավաքական կերպարի փոխարեն այս հարցերին. Տիգրան Վարդանյան

Մանրամասներ
տիգրան վարդանյան

Աջակցու՞մ եք Նիկոլ Փաշինյանին: Դե գոնե դուք պատասխանեք ձեր հավաքական կերպարի փոխարեն այս հարցերին:

ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը իմացել է պատերազմի սկսվելու մասին սեպտեմբերի 27-ից առաջ: Այդ տեղեկությունները փոխանցվել էր Ռուսաստանի հատուկ ստորաբաժանումների կողմից: Այս ամենը լավ իմանալով` Տոնոյանը Հանրապետությունից դուրս մասնակցում էր իր ծննդյան արարողությանը և Հայաստան է վերադարձել սեպտեմբերի 29-ի գիշերը: Ինչու՞:

Նոյեմբերին, երբ մարտերն ընթանում էին Շուշիում Արայիկ Հարությունյանն արհեստական խուճապ էր ստեղծել` Ստեփանակերտը դատարկելով: Ինչու՞:

Սեպտեմբերի 30-ին կապիտուլյանտը դադարեցրել է (արգելել է) համալրել զորքերը: Ինչու՞:

Վերջին պատերազմի ժամանակ ադրբեջանական ոչ մի ռազմավարական նշանակության օբյեկտի խոցում տեղի չի ունեցել: Ինչու՞:

Ադրբեջանական ստորաբաժանումները երբ շարժվել են դեպի Շուշի, այդ ամբողջ ճանապարհին գոնե մի սնարյադ չի ընկել նրանց վրա, ինչու՞:

Պատերազմի օրերին Հայաստանում ձերբակալվել էին հայկական անձնագրեր ունեցող քաղաքացիներ և ՊՆ աշխատակիցներ: Մինչ օրս չկա ոչ մի դատական վճիռ: Ինչու՞:

Ինչպես խոստովանեց կապիտուլյանտը` իրենք տեղյակ էին սպասվող պատերազմի մասին, բայց այդ օրերին սրիկան մեկնել էր արձակուրդ: Ինչու՞:

Հակաօդային պաշտպանության զինտեխնիկայի ձեռքբերման պլանը փոխվել էր: Ռուսական ՀՕՊ երեք խմբաքանակ «Տոռ» համակարգերի ձեռբերման պլանը դադարեցվել էր: Ինչու՞:

Իսրայելը մինչ պատերազմն առաջարկել էր գնել հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ, բայց Տոնոյան Դավիթն այն մերժել էր և ասել, որ դրանք ոչ էֆֆեկտիվ միջոցներ են: Ինչու՞:

Իմանալով հանդերձ պատերազմի վերսկսման մասին, մեր ՀՕՊ համակարգերը չեն տեղափոխվել մեկ այլ վայր` մնացել են նույն տեղում, որպես բացահայտված թիրախներ: Ինչու՞:

Ջալալ Հարությունյանի մեքենան պայթել էր, բայց մինչ օրս չկան մեղադրվողներ: Ինչու՞:

Կապիտուլյանտը հայտարարում էր, որ փրկել է շրջափակման մեջ գտնվող 20.000, հաջորդ ելույթին 25000, մյուս ելույթին 30000, իսկ վերջին ելույթին 35000 զինվոր: Առաջանում է երեք հարց: Առաջինը` բա՞ ասում էիք, որ կռվող չկար Արցախի համար: Երկրորդ` քարտեզներին ո՞վ է անփութորեն հետևել, որ տղաները հայտնվել են շրջափակման մեջ: Երրորդ` արդյոք տեղյա՞կ եք, որ վերը նշված թվաքանակով կարելի էր ազատագրել շատ տարածքներ:

Ռուսաստանից գնված կալաշնիկով ավտոմատի 10 միլիոն հատ փամփուշտ 3-րդ երկրով վաճառվել էր Թուրքիային: Ինչու՞:

Պատերազմի ժամանակ կապիտուլյանտները շարունակում էին իրենք իրենց պարգևավճարներ դուրս գրել, իսկ նահանջող ու պաշտպանությունը ձախողած հրամանատարներին մեդալներ նվիրել: Ինչու՞:

Պատերազմի ժամանակ Համահայկական հիմնադրամին փոխանցված գումարներն անհետ կորան: Մինչ օրս ոչ մեկ չգիտի, թե ու՞ր են այդ գումարները: Ինչու՞:

Հոկտեմբերի 19-ին կապիտուլյանտին առաջարկվել էր դադարեցնել պատերազմը, բայց վերջինս իշխանությունը պահելու համար մերժել էր, այդպիսով նա դարձել էր ամեն օր, առնվազն, 100 զինվորի սպանության մեղավոր և պատասխանատու:

Շարունակելի:

Տիգրան Վարդանյան