Պայքար է պետք, բայց ոչ թե մի շարք քաղաքական շառլատանների, այլ` մեկ Ակելայի հետ... Տիգրան Վարդանյան

Մանրամասներ
Շախմատ Սերժ սարգսյան

Հանրապետության հրապարակում դատարկություն էր... Կառավարության շենքի մոտ կանգնած էին ընդամենը 8-10 ոստիկան, ովքեր ամեն անցնող հայացքի մեջ տեսնում էին դատարկություն, հիասթափություն, վիշտ: Նույնը, գրեթե, բոլոր սրճարաններում ու ռեստորաններում էր` դատարկություն... Մեռել էր քաղաքի եռուզեռը... Սեր, համերաշխություն ու երջանկություն բառերն արդեն կորցրել էին իրենց նշանակությունը... Դրանց փոխարինել էին քաոսն ու ատելությունը, հիասթափությունն ու լռությունը...

Մարդիկ ապրում էին մի մեծ գերեզմանատանը, որի անունն էր Հայաստան, իսկ իրենք էլ դարձել էին քայլող դիակներ այդ Հայաստանում: Մի Հայաստան, որն այդ պահին իրենցը չէր, որովհետև գոյություն չուներ ... Ոմանք ելքը տեսնում էին օդանավի տոմս գնելու մեջ, որ արտագաղթեն, փախնեն կամ «փրկվեն», ոմանք համակերպվելու մեջ, այսինքն` դանդաղ մահվան ճանապարհն էին ընտրել , ոմանք իրենց տան գներն անմարդկային գների հասցնելու մեջ` ничего лишнего просто бизнес, ոմանք մեկը մյուսին քարկոծելու ու «աչոկ» հավաքելու մեջ, ոմանք թուրքերի հետ բիզնես պրոյեկտներն էին պատկերացնում ու փողը հաշվում քիչ չէ, մի բան էլ, թե ինչպես են դրանք ծախսելու, իսկ ոմանք լուռ էին ու վառվում էին ներսից...

Բայց նրանք բոլորն էլ հասկանում էին, որ պետք է գա այդ մեկը, ով պատասխանատվություն կստանձնի ու կասի` ջարդեք ամենն ու ամենքին, ովքեր դեմ են ձեր Հայրենիք ու արժանապատվություն ունենալու ցանկությանը... Ով կարմիր գիծ կքաշեր ու կասեր, որ հիմա այլ են խաղի կանոնները... Ով կհրաժարվեր սեփական ընտանիքից, երեխայից, կարիերայից, աշխատանքից, անձնական երջանկությունից, հանուն բոլորի ու սեփական Հայրենիքի, շատ լավ գիտակցելով, որ այդ բոլորն էլ վերջում հրաժարվելու են հենց իրենից... Դե անշնորհակալ ազգ ենք, ինչ արած, հիմա էդ ա: Ով անկեղծ կկանգներ կասեր, որ ելքը... ելքը` զենքի, անձնազոհության ու վճռականության մեջ է ու կառաջնորդեր...

Համատարած խայտառակությունից փրկվել էր պետք, իսկ ժամանակն ի վնաս էր աշխատում... Պայքար էր պետք, բայց ոչ թե մի շարք քաղաքական շառլատանների հետ, այլ` մեկ Ակելայի հետ...

Հ.Գ. Հուսամ գրածս ամեն «էր»-ը կդառնա «է»:

Տիգրան Վարդանյան