ԿԽՄԿ-ն կոչ է արել փոխզիջման գնալ և հնարավոր դարձնել հրատապ անհրաժեշտ հումանիտար մատակարարումների վերսկսումը ԼՂ

Մանրամասներ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) շարունակում է մնալ միակ մարդասիրական կազմակերպությունը, որը գործում է Լաչինի միջանցքում՝ աճող մարդասիրական կարիքները բավարարելու համար:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԽՄԿ-ն։

«Դեղորայքի վերջին առաքումը Արցախ եղել է հուլիսի 7-ին, մինչդեռ սննդինը` հունիսի 14-ին։ ԿԽՄԿ-ն կոչ է անում որոշում կայացնողներին փոխզիջում գտնել և հնարավոր դարձնել հրատապ անհրաժեշտ հումանիտար մատակարարումների վերսկսումը»,- ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ։