Թրամփը պետք է ինքնակամ ներկայանա Ջորջիայի նահանգային բանտ՝ կալանավորվելու համար

Մանրամասներ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Ջորջիայի ընտրություններին միջամտության գործով մյուս մեղադրյալները մինչև օգոստոսի 25-ը կամավոր պետք է ներկայանան Ջորջիայի Ֆուլթոն շրջանի բանտ, որտեղ նրանց ֆորմալ կկալանավորեն։

Այս մասին ասվում է շրջանի շերիֆի գրասենյակի հայտարարության մեջ։

Բանտ ժամանելուն պես մեղադրյալները կանցնեն կալանավորման ֆորմալ ընթացակարգ՝ նրանց կխուզարկեն, կլուսանկարեն և մատնահետքեր կվերցնեն: Սովորաբար կողմերը նախապես պայմանավորվում են մեղադրյալների ազատ արձակման պայմանների մասին՝ իշխանություններին կամավոր հանձնվելուց հետո, նշում է CNN-ը։

Ֆուլթոնի շրջանի դատախազ Ֆեյնի Ուիլիսն ավելի վաղ ասել էր, որ Թրամփին և մյուս մեղադրյալներին հրամայված է հանձնվել իշխանություններին ոչ ուշ, քան օգոստոսի 25-ը, որից հետո նրանք պետք է կանգնեն դատարանի առաջ։