Լեհաստանն ու Լիտվան քննարկում են Բելառուսի հետ սահմանը փակելու հարցը. Deutsche Welle

Մանրամասներ

Լեհաստանն ու Լիտվան քննարկում են Բելառուսի հետ սահմանը փակելու հարցը։ Տեղեկությունը տարածում է «Deutsche Welle»-ն։

Ըստ տարածված վարկածի՝ դրա պատճառը Բելառուսում «Վագներ» մասնավոր զորախմբի անդամների ապագա սպառնալիքն է։ Լիտվայի ներքին գործերի նախարարությունը պնդում է, որ այդ կարծիքները իրական են։

«Դա կարող է լինել որոշակի խմբեր, որոնք, օրինակ, միգրանտներին տեղափոխում են սահմանով, որոնք կփորձեն անհանգստություն առաջացնել սահմանին»,- ասել է Լիտվայի ներքին գործերի փոխնախարար Առնոլիդաս Աբրամավիչուսը։

Նմանատիպ հայտարարություն արվել է նաև Լեհաստանում։