Էրդողանը զիջեց. Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը

Մանրամասներ

Անկարան և Ստոկհոլմն ընդհանուր հայտարարի են եկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում:

Այս մասին հայտնի դարձավ Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի եռակողմ բանակցությունների ավարտին։

CNN Türk-ը գրում է, որ Թուրքիայի խորհրդարանը կարող է մինչև հաջորդ շաբաթվա վերջ վավերացնել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին արձանագրությունը: