Անչափահասին ծեծած Դիլիջանի քրեականի պետն ազատության մեջ է

Մանրամասներ

Դիլիջանի հյուրանոցներից մեկում 16-ամյա մատուցողին ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք պատճառելու մեղադրանքով կալանավորված ՆԳՆ Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթամազյանն ազատության մեջ է։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, բավարարել է նրան կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ վերացնելով կալանքը։

Պաշտպան Վահագն Քեշիշյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ դատարանի որոշումը դեռևս չեն ստացել, Ղայթամազյանի նկատմամբ այս պահին դեռևս խափանման միջոց ընտրված չէ։
Ինչ վերաբերում է նախաքննության ընթացքին, ապա փաստաբանի փոխանցմամբ, այս ընթացքում Ղայթամազյանի մասնակցությամբ որևէ գործողություն չի իրականացվել, թեև մի շարք միջնորդություններ են ներկայացվել, որոնք փաստացի անպատասխան են մնացել։ Փաստաբանը չի բացառում, որ դիմի նաև գլխավոր դատախազին։
Փաստաբանը, մասնավորապես, պահանջում է պարզաբանել մեղադրանքը, ինչպես նաև՝ դադարեցնել քրեական հետապնդումը՝ Ղայթամազյանի նկատմամբ։

Քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության հիմքում պաշտպանության կողմը բարձրացրել է մեղադրանքի որակման հարցը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: