Էջմիածնում «Նուռ» սուպերմարկետի սեփականատերն ընկերների հետ ծեծի է ենթարկել ոստիկանության կապիտանին, վերջինիս աչքը հեռացրել են․ Shamshyan.com

Մանրամասներ
«Նուռ»

Երեկ՝ հունվարի 29-ին, Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Արմավիրի մարզի բնակիչներ 50-ամյա Խաչատուր Հովհաննիսյանի, 41-ամյա Կարապետ Մանուկյանի և 49-ամյա Կարեն Թևոսյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված անձինք կասկածվում են այս տարվա հունվարի 16-ին Արմավիր քաղաքում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժնի նախկին աշխատակցին դաժան ծեծի ենթարկելու, ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ։

Աղբյուրի տեղեկություններով՝ հունվարի 16-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը Էջմիածին քաղաքի Լերմոնտով փողոցի թիվ 19 հասցեում գործող «Նուռ» սուպերմարկետի պահեստում նշված անձինք դաժան ծեծի են ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Կարեն Միրզախանյանին։ Վերջինս ստացել է այտոսկրերի կոտրվածք ու աչքի հատվածում վնասվածք, ինչի պատճառով տեղափոխվել է Մալայանի հիվանդանոց, որտեղ ծանր վիրահատության է ենթարկվել, աչքը հեռացվել է։ Ն

Պարզվել է՝ ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին, դաժան ծեծի ենթարկողը եղել է Խ. Հովհաննիսյանը, ով «Նուռ» սուպերմարկետի սեփականատերն է։ Կ. Միրզախանյանին ծեծի ենթարկածները ժամերի ընթացքում հայտնաբերվել և բերման են ենթարկվել։ Նրանց մեղադրանքներ են առաջադրվել, իսկ քննիչը դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նշված անձանց խափանման միջոցը երկամսյա կալանք սահմանելու միջնորդությամբ, սակայն դատավոր Հրաչյա Մեխակյանը որոշել է Խ. Հովհաննիսյանին և Կարապետ Մ.-ին ազատ արձակել, իսկ Կարեն Թ.-ի նկատմամբ խափանման միջոց երկամսյա կալանքի միջնորդությունը բավարարել

Աղբյուրի տեղեկություններով՝ ծեծի ենթարկվածը ոստիկանության Վաղարշապատի բաժնում աշխատել է անչափահասների գործերով բաժանմունքում ավագ տեսուչ, կոչումով կապիտան է։