«Հերթի մեջ են՝ «Արցախը Ադրբեջան է և վերջ» հայտարարելու համար». քաղաքագետ

Մանրամասներ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը.

«Երբ Նիկոլ Փաշինյանը 2019-ին Ստեփանակերտում հնչեցրեց «Արցախը Հայաստան է և վերջ» արկածախնդիր, պատերազմի դուռ բացող հայտարարությունը, նրա թիմի անդամները հերթ կանգնեցին՝ անգամ Աղդամը հայրենիք հռչակելու մոլուցքով:

Հիմա նույն մարդիկ կրկին հերթի մեջ են՝ «Արցախը Ադրբեջան է և վերջ» հայտարարելու համար:

Նիկոլի «քավորությամբ»:

Սա է իրականությունը...»: