Մակրոնը լքել է Բրյուսելում անցկացվող գագաթնաժողովը

Մանրամասներ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքել է Բրյուսելում անցկացվող գագաթնաժողովն ու արդյունքներն ամփոփող ասուլիսը:

Այս մասին հայտնում է Le Figaro-ն։

Մակրոնն ուղևորվել է Փարիզ՝ երկրում շարունակվող անկարգությունների հետ կապված հակաճգնաժամային խորհրդի նիստ անցկացնելու համար:

Հիշեցնենք՝ Նանտեր քաղաքում ոստիկանների կողմից դեռահասի սպանությունից հետո բողոքի զանգվածային ակցիաները երկրում չեն դադարում: