Զելենսկին կմասնակցի Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Մանրամասներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմասնակցի Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Նա նշել է, որ Զելենսկին կմասնակցի Ուկրաինա-ՆԱՏՕ նոր խորհրդի առաջին հանդիպմանը։

Ստոլտենբերգի խոսքով՝ այն կդառնա ճգնաժամային խորհրդատվությունների և որոշումների ընդունման հարթակ, որի մասնակիցները հավասար հիմունքներով կմասնակցեն անվտանգության հետ կապված հարցերի քննարկմանը: