ՄԱԿ-ը Ռուսաստանին ներառել է «սև ցուցակում»՝ Ուկրաինայում երեխաների սպանության և նրանց իրավունքները ոտնահարելու համար

Մանրամասներ

ՄԱԿ-ը Ռուսաստանին ներառել է իր ամենամյա «սև ցուցակում»՝ Ուկրաինայում երեխաների սպանության և նրանց իրավունքները ոտնահարելու համար։

Անվտանգության խորհրդին ներկայացված ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ ռուսական զինված ուժերը և նրանց կից խմբավորումները նախորդ տարվանից շուրջ 480 հարձակում են գործել դպրոցների և հիվանդանոցների վրա։ Այս հաղորդման համաձայն՝ հարձակումների հետեւանքով զոհվել է 136 երեխա, վիրավորվել՝ 518-ը։

Նույն զեկույցում ասվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հակամարտությունների ֆոնին երեխաների նկատմամբ բռնություն է հայտնաբերվել աշխարհի 24 երկրներում, ինչից տուժել է 13 469 երեխա։ Նրանցից 2 985-ը մահացել է։ Նման երկրների ցանկում են Մյանմարը, Հարավային Սուդանը, Կենտրոնական Սահելի երկրները, այդ թվում՝ Բուրկինա Ֆասոն։