ՄԱԿ-ը ողջունում է Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունը. Գուտերեշ

Մանրամասներ
մակ

ՄԱԿ-ը ողջունում է Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունը՝ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին և հույս ունի, որ այն կծառայի երկարաժամկետ խաղաղության ապահովմանը:

ՄԱԿ-ը խրախուսում է կողմերին օգտագործել այս համաձայնագիրը՝ խթանելու փոխադարձ վստահությունը և ապահովելու երկարաժամկետ խաղաղություն՝ ի շահ իրենց ժողովուրդների և տարածաշրջանի»,- հավելել է Դյուժարիկը։