Բախումն ու հակամարտությունն Ուկրաինայում ձեռնտու չեն ոչ մեկին․ Չինաստանի նախագահը՝ Ջո Բայդենին

Մանրամասներ
ա

Ուկրաինայում հակամարտությունը ձեռնտու չէ ոչ մեկին։ Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, նա նշել է, որ Ուկրաինայում ճգնաժամն այն չէ, ինչ կցանկանար տեսնել Պեկինը։

«Բախումն ու հակամարտությունը ձեռնտու չեն ոչ մեկին։ Խաղաղությունն ու անվտանգությունը միջազգային հանրության ամենաթանկ հարստությունն են»,-ասել է նա։

Սի Ծինփինը Բայդենին կոչ է արել ջանքեր գործարկել՝ գլոբալ խաղաղության ու հանգստության համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բայդենը չինացի գործընկերոջը խնդրելու է ազդել ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի վրա, որպեսզի Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունը դադարեցվի։