Ուկրաինայի հակամարտությունը սովորական է դառնում աշխարհի համար․ ՄԱԿ

Մանրամասներ
մակ

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին ասել է, որ ամբողջ աշխարհում միտում կա ընտելանալու ուկրաինական հակամարտությանը։

«Կարծում եմ, որ այս տարվա և անցած տարվա մեծ տարբերությունն այն է, որ սա այլևս նորություն չէ ամբողջ աշխարհում: Կա որոշակի միտում ընտելանալու ուկրաինացիների տառապանքներին», - իր մտավախությունն է հայտնել Գրանդին Associated Agency-ին տված հարցազրույցում:

Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Բացի այդ, Գրանդին ասել է, որ Ուկրաինային մարդասիրական օգնության քննարկումը հետաձգվել է քաղաքական վեճերի պատճառով։ Նա կոչ է արել Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը հաստատել օգնության փաթեթները՝ հավելելով, որ իր պարտականությունն է «բոլորին հիշեցնել, որ մարդասիրական օգնությունը չպետք է պատանդ լինի քաղաքականությանը»։