Խոշոր ավտովթար Սպիտակի ոլորանում, մի քանի տոննա հեղուկ գազով բարձված Iveco բեռնատարը կողաշրջվել է. ՖՈՏՈ

Մանրամասներ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում ժամը 16։40-ի սահմաններում։ Այս մասին հայտնել է Shamshyan.com-ը։

Արագածոտնի մարզի բնակիչ 45-ամյա Պետիկ Կ․-ն իր վարած Iveco մակնիշի գազի ավտոցիստեռնով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Սպիտակի 2-րդ ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։ 

Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը և կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։ 

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում  նյութեր են նախապատրաստվում և հնարավոր է՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։

Դեպքի վայր են ժամանել են նաև Ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

աաաա