Հաագայում շենքի փլուզման հետևանքով զոհվածն ազգությամբ հայ է

Այս մասին տեղեկացնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը

Հաագայում շենքի փլուզման հետևանքով զոհվածը ազգության հայ է: Այս մասին տեղեկացնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը։

«Ցավով տեղեկացնում ենք, որ Հաագայում շենքի փլուզման հետևանքով զոհվածը 1996թ. ծնված ազգությամբ հայ է։ Խորապես ցավակցում ենք զոհվածի հարազատներին և բարեկամներին»,- ասված է գրառման մեջ:

Տեղեկացնենք, որ  Հաագայում պայթյունի հետևանքով 3 բնակելի շենք է փլուզվել։ Փլատակների տակ մարդիկ են մնացել։Նախնական պատճառներից է համարվում գազի պայթյունը։