«Ես դեռ ողջ եմ». Հռոմի պապը վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից. ՖՈՏՈ

Մանրամասներ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը որովայնի վիրահատությունից հետո դուրս է գրվել Հռոմի Agostino Gemelli հիվանդանոցից։ Այս մասին հունիսի 16-ին հայտնել է Rai News 24 հեռուստաալիքը։

Կլինիկայի մուտքի մոտ նրան դիմավորել են տասնյակ մարդիկ՝ հավատացյալներ, բուժանձնակազմ, հիվանդներ և լրագրողներ։

«Ես դեռ ողջ եմ», - պատասխանել է Ֆրանցիսկոսը, երբ նրան հարցրել են, թե ինչպես է իրեն զգում:

Վիրաբույժ Սերխիո Ալֆիերին նշել է, որ այժմ Հռոմի պապը «կուժեղանա»։

աա