Պուտինը հայտնել է, որ պարբերաբար բուժզննում է անցնում

Մանրամասներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ պարբերաբար բուժզննում է անցնում, նույնը խորհուրդ է տվել բոլորին, ինչպես նաեւ կատակել է, որ կազատվի անպետք բջիջներից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանի օրը պետության ղեկավարը Կրեմլում պետական ​​մրցանակներ է հանձնել, որից հետո շամպայնի շուրջ զրուցել է դափնեկիրների հետ։ Նրանց թվում են ակադեմիկոս Վ.Ի.Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի եւ պերինատոլոգիայի ազգային բժշկական գիտահետազոտական ​​կենտրոնի աշխատակիցներ Գենադի Սուխիխը, Լեւոն Աշրաֆյանը եւ Դմիտրի Տրոֆիմովը։ Դափնեկիրները պետության ղեկավարին մաղթել են առողջություն եւ ուժ, «եւ, որ երբեք չդիմի բժիշկներին»։

«Իսկ միգուցե, որպեսզի չբուժվես, պետք է անընդհատ նրանց դիմես։ Պարբերաբար բուժզննում եմ անցնում։ Եվ, հավանաբար, բոլորը պետք է այդպես անեն», - ասել է Պուտինը։

«Բայց ամենակարեւորը, Վլադիմիր Վլադիմիրովիչ, շարունակեք ձեր ոճը։ Մենք գիտենք, որ դուք մեկ ժամից մինչեւ մեկուկես ժամ անում եք այն, ինչ պետք է անեք: Ես հիմա չեմ խոսի մոլեկուլային կենսաբանության մասին, բայց այն ներսում այնպիսի մթնոլորտ է ստեղծում, որի ժամանակ օրգանիզմը մաքրվում է ավելորդ բջիջներից»,- ասել է Սուխիխը։

«Շատ շնորհակալություն։ Կմաքրվենք ավելորդ բջիջներից այդ  բառի ամենալայն իմաստով»,- ժպտալով ասել է Պուտինը։