Այսօր նման լուսանկար աչքիս ընկավ

Մանրամասներ

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ. «Այսօր նման լուսանկար աչքիս ընկավ: Արտյոմ Ավետիսյանը գրել է, թե՝ ժողովուրդ, Գեղարդ մի ժամ ա՝ ճանապարհը փակ ա, եթե կարողանում եք դեռ մի եկեք:

Բա խոսում էինք երկրի համաչափ զարգացման մասին...

Գյումրու, բացառապես հրապարակում մի քանի տուրիստական ավտոբուսներով գլուխներս կորցրեցինք... թեև Գյումրին ուներ և ունի պոտենցիալ տուրիզմի զարգացման համար, ինքնաբուխ զարգանում էր, եթե փողատերերը ամբողջը իրենցով չանեին և չլացացնեին ներքին տուրիզմին... դե իշխանություններն էլ եթե չառիթավորվեին ու քաղաքի թանգարանների գները չբարձրացնեին... փոխարենը ոչ մի նորմալ բան չարվեց դեպի Գյումրի տուրիստական ուղղությունը զարգացնելու համար»: 

Վահան Թումասյան