ԱՄՆ-ն 2 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթ կտրամադրի Ուկրաինային

Մանրամասներ

ԱՄՆ-ն կհայտարարի Ուկրաինային երկարաժամկետ ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը կներառի հակաօդային պաշտպանության զինամթերք՝ ավելի քան 2 միլիարդ դոլար արժողությամբ։

Այս մասին հինգշաբթի՝ հունիսի 8-ի երեկոյան, հայտնել է «Bloomberg»-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։

Միջոցները, որոնք կհատկացվեն Ուկրաինային, կուղղվեն Hawk զենիթահրթիռային համակարգի արձակման կայանքների գնման, ինչպես նաև Patriot հակաօդային պաշտպանության համակարգի երկու տեսակի առաջադեմ հրթիռներ ձեռք բերելու համար։