Մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում. ԵՄ դեսպան

Մանրամասներ

Մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում։

Ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը․

«Հուսով եմ երկու կողմերն էլ իրենց զորքերը կհանեն և բոլորը կանցնեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։ Հստակ նշվել է, որ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են, ասենք, սահմանային տարածքներում և շատ հստակ սահմանազատում և սահմանագծում պետք է լինի։ Դա է եղել բրյուսելյան ձևակերպումը»,-նշել է Վիկտորինը։

Իսկ թե որ հատվածների մասին է խոսքը, Վիկտորինը չհստակեցրեց՝ ասելով, որ մանրամասներին ծանոթ չէ և դա լսել է բանակցություններից ։