Գերմանիայի կախվածությունը ռուսական էներգետիկայի նկատմամբ սխալ էր. Անալենա Բերբոկ

Մանրամասներ

Ռուսական էներգետիկայի նկատմամբ Գերմանիայի կախվածությունը սխալ էր, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը «Քամու էներգիայի» ֆորումում։

Գերմանիայի ԱԳ նախարարության ղեկավարի խոսքով՝ բալթյան երկրների ներկայացուցիչներն ասում են ճշմարտությունը, որ Բալթիկ ծովով անցնող գազատարը խաթարում է Եվրոպայի անվտանգությունը։

Ըստ Անալենա Բերբոքի՝ Գերմանիան չափազանց երկար է կախված եղել ռուսական էներգետիկայից, և յուրաքանչյուր էժան խորանարդ մետր գազի դիմաց Եվրոպան երկու-երեք անգամ ավելի է վճարել անվտանգության համար։ Համաժողովին ելույթ ունեցավ նաև Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկե Ռասմուսենը, ով նշեց, որ եվրոպական երկրները պետք է ամրապնդեն համագործակցությունը կանաչ էներգիային անցնելու հարցում։

«Ռուսաստանի դաժան ու անօրինական պատերազմը նոր անվտանգության իրավիճակ է ստեղծել Ուկրաինայում։ Այժմ ավելի քան երբևէ պարզ է, որ էներգետիկ քաղաքականությունը անվտանգության քաղաքականություն է։ Մենք պետք է ռուսական գազը փոխարինենք եվրոպական կանաչ էներգիայով, հատկապես վստահելի գործընկերների հետ համագործակցությամբ»,- ասել է Լարս Լոկե Ռասմուսենը։