Գերմանիան զանգվածաբար արտաքսում է ռուս դիվանագետներին

Մանրամասներ

Գերմանիան որոշում է կայացրել ռուս դիվանագետների զանգվածային արտաքսման վերաբերյալ: Հայտնում է RT-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությանը:

«Բեռլինը, այսպիսով, վարում է ռուս-գերմանական հարաբերությունները քայքայելու քաղաքականություն: Մենք խստորեն դատապարտում ենք Բեռլինի այս գործողությունները»,-ասում են ՌԴ ԱԳ նախարարությունից:

Այս քայլից հետո ՌԴ-ն որոշում է կայացրել ավելի քան 20 գերմանացի դիվանագետների արտաքսել Ռուսաստանից:

Հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային: