2018 թ.-ից ի վեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ մղվող պայքարը փաստացի ձախողվեց

Մանրամասներ
բագրատ

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետտնտեսագետ Վահե Դավթյանը գրում է․

«Լինելով Հայաստանում լեգիտիմություն ունեցող միակ կառույցը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հերթական անգամ ապացուցում է իր պատմական, քաղաքակրթական նշանակությունը հայ ժողովրդի կյանքում:

Շարժումը ցույց է տալիս մի կարևոր բան ևս:

2018 թ.-ից ի վեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ մղվող պայքարը փաստացի ձախողվեց: Ոչ 2020 թ.-ին ընդունված այսպես կոչված ՛՛Ազգային անվտանգության ռազմավարության՛՛ մեջ Հայոց Եկեղեցու կարգավիճակի նվազեցումը, ոչ փողոցային թափթփուկների կողմից անցկացված բազմաթիվ սադրիչ ակցիաները, ոչ տարատեսակ տեղեկատվական գրոհները չհանգեցրին Հայոց Եկեղեցու դիրքերի խարխլմանը»։