Ադրբեջանում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Մանրամասներ

Մարտի 24-ին`տեղական ժամանակով ժամը 11։09-ին, Ադրբեջանի Իսմայիլ քաղաքից 22 կմ հյուս-արևելք, հյուսիսային լայնության 40.86°, արևելյան երկարության 48.41°, օջախի 1

0կմ խորությամբ` 4,6 մագնիդուտով 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Ցնցումները Արցախում զգացվել է մինչև 3 բալ ուժգնությամբ։

Ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։