Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է փետրվարի 23-ին և 24-ին «մեծ իրադարձությունների» մասին, որոնք Ռուսաստանը «կհիշի»

Մանրամասներ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է փետրվարի 23-ի կապակցությամբ կայանալիք «մեծ իրադարձությունների» մասին՝ նշելով, որ Ռուսաստանը «կհիշի այս օրը», հայտնում է ТСН-ը։

Կուլեբան նշել է, որ «մեծ իրադարձություններ» տեղի կունենան Նյու Յորքում փետրվարի 23-ին եւ 24-ին։

«Այս օրերը նվիրված են լինելու բացառապես ռուսական ագրեսիային եւ Ուկրաինայի առաջիկա հաղթանակին։ Միաժամանակ նա նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից Ռուսաստանի Դաշնության բացառումը որոշ ժամանակ կպահանջի, սակայն աշխարհը ճիշտ ուղղությամբ կաշխատի», - գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

«Կլինեն շատ կարեւոր քաղաքական ազդանշաններ, կլինեն պատժամիջոցների, զենքի վերաբերյալ որոշումներ, կլինեն միասնության խորհրդանիշներ, եւ դա տեղի կունենա բոլոր մակարդակներում։ Ես այսպես կասեմ. Ռուսաստանը կհիշի, թե ինչպես է աշխարհը նշելու Ուկրաինայի դեմ իր լայնածավալ ագրեսիայի ամյակը», - ասել է Կուլեբան։