Ջիմ Քերին` «Վարպետը և Մարգարիտան» մյուզիքլում

Դերասանը կմարմնավորի Վոլանդին

Հոլիվուդյան հայտնի դերասան, կատակերգու Ջիմ Քերին պետերբուրգյան «ЛДМ. Новая сцена» թատրոնում կխաղա «Վարպետը և Մարգարիտան» մյուզիքլում, որում կմարմնավորի Վոլանդին, հայտնում է ria.ru-ն:
«Makers Lab պրոդյուսերական ընկերությունն իսկական սենսացիա է նախապատրաստում: Շուտով հանդիսատեսը Ջիմ Քերիին կտեսնի մեսսիրի դերում»,-պատմել են կազմակերպիչները:
Նրանք նաև մանրամասնել են, որ ամերիկացի դերասանը չի հրավիրվել լոկ որպես հյուր. նա նախապատրաստվում է թատրոնի բեմադրությունների սեզոնին:
Հայտնի է, որ «Վարպետը և Մարգարիտան» պիեսի նոր բեմականացման մեջ մեկ Վոլանդ չի լինի. մեսսիրի ստվերի դերը կկատարի աֆրոամերիկացի դերասան: