2022 թ.-ին Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է ավելի քան 50 %-ով

Մանրամասներ

2022 թ.-ին Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 2,4 միլիարդ դոլարը, ինչը 52 %-ով ավելի է, քան 2021 թ.-ին։ Այս մասին հաղորդում Է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի «Սաքստատ» ազգային վիճակագրական ծառայության՝ այսօր հրապարակած տվյալները։

Ռուսաստանն զբաղեցրել երկրորդ տեղը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների շարքում։ Վերջին մեկ տարվա ընթացքում ՌԴ-ի բաժինը Վրաստանի արտաքին առևտրի ծավալում կազմել է 13,1%:

2022 թ.-ին Վրաստանը Ռուսաստանի Դաշնություն է արտահանել ավելի քան 73 հազար տոննա բնական գինիներ (ավելի քան 160 միլիոն դոլարի), 57 հազար տոննայից ավելի ֆեռոհամահալվածք (ավելի քան 108 միլիոն դոլարի), ավելի քան 5,3 հազար մարդատար ավտոմոբիլ (ավելի քան 75 միլիոն դոլարի), ավելի քան 12 հազար տոննա ոգելից խմիչքներ (ավելի քան 56 միլիոն դոլարի), ավելի քան 92 հազար տոննա հանքային և քաղցրահամ ջուր (ավելի քան 50 միլիոն դոլարի): Իր հերթին, Ռուսաստանի Դաշնությունը 12 ամսում հանրապետությանն է մատակարարել ավելի քան 657 հազար տոննա նավթ և նավթամթերք (ավելի քան 622 միլիոն դոլարի)։

Սա գրեթե երեք անգամ ավելի է 2021 թ.-ի ցուցանիշներից:

Անցյալ տարի Ռուսաստանը Վրաստանին Է մատակարարել նաև ավելի քան 416 հազար տոննա նավթային գազեր և ածխաջրածիններ (մոտ 113 միլիոն դոլարի), մոտ 180 հազար տոննա ցորենի կամ ցորենի ու տարեկանի ալյուր (գրեթե 67 միլիոն դոլարի), ավելի քան 174 հազար տոննա ցորեն և մեսլին (ավելի քան 61 միլիոն դոլարի), ավելի քան 114 հազար տոննա կոքս և կիսակոքս (ավելի քան 59 միլիոն դոլարի)։

2022 թ.-ին Վրաստանի առևտրային գործընկերների շարքում առաջին տեղն է զբաղեցրել Թուրքիան, որի հետ փոխադարձ առևտուրը գերազանցել է 2,8 միլիարդ դոլարը, ինչը 30 %-ով ավելի է 2021 թ.-ի ցուցանիշից: Երրորդ տեղը զբաղեցրել է Չինաստանը, որի հետ առևտրաշրջանառությունը գերազանցել է 1,8 մլրդ դոլարը (տարեկան աճը՝ 26%)։

Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունը 2022 թ.-ին գերազանցել է 19 միլիարդ դոլարը, ինչը 32,8 %-ով գերազանցում է 2021 թ.-ի ցուցանիշը։

Արտահանումը կազմել է ավելի քան 5,5 միլիարդ դոլար (տարեկան աճը` 31,8%), իսկ ներմուծումը` 13,4 մլրդ դոլար (տարեկան աճը` 33,2%)։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռն անցյալ տարի գերազանցել է 7,8 միլիարդ դոլարը (ամբողջ առևտրաշրջանառության 41,3%-ը):