SpaceX-ի կապիտալիզացիան աճել է մինչև 140 միլիարդ դոլար

Մանրամասներ
ա

Իլոն Մասկին պատկանող SpaceX-ը նախատեսում է բաժնետոմսերը վաճառել մասնավոր ներդրողներին՝ մեկ բաժնետոմսի դիմաց 77 դոլարով:

Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով պոտենցիալ գնորդների աղբյուրներին։

Ավելի վաղ զլմ-ներում տեղեկություններ էին հայտնվել Մասկի՝ ընկերության բաժնետոմսերը 70-ական դոլարով վաճառելու ցանկության մասին։ Գործակալության հաշվարկների համաձայն՝ մեկ բաժնետոմսի համար 77 դոլար գնի հիման վրա SpaceX-ի գնահատված արժեքը կկազմի 140 միլիարդ դոլար։