Պատերազմ տեսած, պադվալում ապրած երեխա եմ եղել՝ ամեն ինչի միջով անցել ենք

Մանրամասներ

1

«Մենք՝ արցախցիներս, մեր կյանքում ավելի մեծ դժվարություններ ենք տեսել, այնպես որ, սա արցախցիների համար թեթև դժվարություն է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը թշնամու կողմից փակելու հարցին՝ ասաց երգչուհի Գայա Արզումանյանը։

Եվ չնայած աշխատանքի բերումով հիմա Երևանում է, շատ լավ հասկանում է, թե Արցախում մարդիկ ինչ կարգավիճակում են գտնվում, երգչուհին ցավ է ապրում ստեղծված իրավիճակի հանդեպ մարդկանց անտարբերությունից․

«Այսօր գազ չկա, վաղը կարող է լույս չլինել, սնունդ չլինել, բայց որպես 2 տարի պատերազմ տեսած երեխա, կարող եմ ասել, որ մենք ամեն ինչի միջով անցել ենք, ամեն ինչ տեսել ենք։ Այսօր որ այս անտարբերությունը տեսնում եմ, վատ եմ զգում, կուզենայի՝ ավելի շատ մարդիկ սրա մասին խոսեին։

Նեղվում եմ, որ Հայաստանում այս ամենը սառն են տանում։ Ոչ գազի պահն է, ոչ սովի, ուղղակի զուտ մարդկային վերաբերմունք, քանի որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում հայեր են ապրում, ես համարում եմ, որ ամեն հայ մարդ այսօր պետք է խոսի դրա մասին, պետք է արտահայտվի, պետք է նեղվի, բայց տեսնում եմ, որ այսօր այդպես չ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։