Գավռագիտունի հայացքով արցախյան նախարարը և նախագահը շանտաժ ու շառ անելու համար դիմում են ոչ թե Ռուսաստանին, այլ Արևմուտքի

Գնում հասնում են փարիզներ, ու ասելիքը միայն մեկ բան է՝ ռուս խաղաղապահների համար միջազգային մանդատ
ա

Միքայել Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Ամբողջ օրը միտքս պտտվում էր Մոսկվայի փողոցներում տեսածս մուլտֆիլմի հաճելի կերպարների՝ «սմեշառիկների» շուրջը: Հետո կռահեցի, թե ասոցիացիան ինչից էր:

Այս օրերին ադրբեջանցիները շրջափակել են Արցախի ամբողջ բնակչությանը. պատանդառությունը պարզ ահաբեկչություն է: Այս ահաբեկչության դեմ Արցախի (իմա՝ Հայաստանի) քաղաքական ընտրանին դիմում է Եվրոպային և միջազգային կառույցներին: Դիմում է, որ ապացուցի, թե առանց Ռուսաստանի միջազգայնորեն ամրագրված մանդատի անհնար է արցախահայությանը ցեղասպանությունից փրկելը: Պատրաստ են անգամ խեղճ արցախահայությանը զոհասեղանին բարձրացնել՝ ռուս խաղաղապահների համար մանդատ ապահովելու համար: Ավելին՝ գնում հասնում են փարիզներ, ու ասելիքը միայն մեկ բան է՝ ռուս խաղաղապահների համար միջազգային մանդատ, բայց հաջողությամբ մերժել էին ու մերժում են միջազգային խաղաղապահների՝ Արևմուտքի առաջարկը: Սա շանտաժ է, ավելին՝ հայտնի մասնագիտության կրողների շառ: Եթե հանկարծ Արևմուտքը չկարողանա զսպել ռուսների շահերից բխող Ալիևի սեղմումները, ապա ճչան, թե՝ տեսնո՞ւմ եք – էլի միայն ռուսներն են մնում: Իսկ թե ինչո՛ւ է Ռուսաստանը դիկտատոր Ալիևի ձեռամբ նման քայլերի գնում, պարզ է ցանկացած ոզնու – որպեսզի կարողանա լեգիտիմացնել Կովկասում իր խախուտ ներկայությունը: Դրա գինը վճարողներն էլ դարձյալ մենք՝ հայերս պետք է լինենք:

Ողբերգությամբ է հղի մերոնց գավառական շուստրիությունը: Ռուսաց ցարին դիմելու փոխարեն, որի գրած խայտառակ տեքստի տակ ստորագրել են Փաշաևայի ամուսին Ալիևը և մեր Փաշինյանը, դիմում են Արևմուտքին, որը բազմիցս կրկնել է, որ զինադադարի կետից բացի չի ընդունում այդ եռակողմ կոչվող հայտարարությունը: Հիմա հանկարծ գավռագիտունի հայացքով արցախյան նախարարը և նախագահը շանտաժ ու շառ անելու համար դիմում են ոչ թե Ռուսաստանին, այլ Արևմուտքին, որի ամերիկյան և ֆրանսիական ներկայացուցիչներին մերժեցին ընդունել, ինչ է թե ռուսաստանյան կողմը ներկա չէ: Հիմա ռուսական կողմն է միայն ներկա հոշոտված Արցախից թողնված հատվածում, ինչո՞ւ են զլանում ռուսաց ցարին նամակ գրել ու Զորի Բալայանին էլ խնդրել, որ դարձյալ մի երկու Գյուլիստան ու Թուրքմենչայ հիշի, իրենք էլ բութ մատներով ստորագրեն ներքևում:

Ի՞նչ են ուզում հայ ժողովրդի ապագայից, մի՞թե մինչև հայ ժողովրդին մատաղ չանեն հանուն Ռուսիայի շահերի, չեն «դինջանալու»: