Ադրբեջանը ՀՀ տարածքով ապրանքների փոխադրումը պետք է իրականացնի Մաքսային Միության մաքսային օրենսգրքով սահմանված կարգով ու պայմաններով

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Որևէ պայմանավորվածություն, որը հնարավորություն կտա այլ երկրի տարածքից ՀՀ տարածքով իրականացնել բեռների փոխադրում այլ կերպ, քան ստորև ներկայացվելիք Ընդհանուր կանոնների անտեսմամբ, ուղիղ կհիմնավորի այն, որ նմանօրինակ թույլտվություն տվող իշխանությունը հրաժարվել է սեփական ինքնիշխան տարածքի մի մասի նկատմամբ իր իրավազորությունից, ինչը քրեական օրենսգրքով նախատեսված դավաճանություն է... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Ուրեմն ուշադիր...

Եվրասիական տնտեսական միությունում իրականացվում է միասնական մաքսային կարգավորում, որը ներառում է Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, Միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս դրանց գտնվելու եւ օգտագործման կարգի ու պայմանների, դրանց մաքսային հայտարարագրման ու բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների,... հարաբերությունների կանոնակարգումը:

Կարճ ասած, Ադրբեջանը ՀՀ տարածքով ապրանքների փոխադրումը պետք է իրականացնի Մաքսային Միության մաքսային օրենսգրքով սահմանված կարգով ու պայմաններով և որևէ պատճառաբանությամբ այլ եղանակով բեռների փոխադրում թույլատրողը քրեական օրենսգրքով դավաճան է, իսկ ազգությամբ` թուրք...»,- գրել է Մակինյանը: