Ես Էրդողանից դրական տպավորություն եմ ստացել. Նիկոլ Փաշինյան

Մանրամասներ

«Թուրքիայի նախագահի հետ առաջին շփումը չէր։ Հեռախոսազրույց ունեցել էինք, բայց առաջին հանդիպումն էր, և պետք է ասեմ, որ դրական տպավորություն եմ ստացել»,-ՀԸ-ի հարցին՝ Պրահայում հանդիպեցիք Թուրքիայի նախագահ Էրդողանին, ի՞նչ տպավորություն ստացաք, կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է նաև արձանագրել, որ թե՛ հեռախոսազրույցը, թե՛ հանդիպումը ես գնահատում եմ դրական։ Գնահատում եմ այն առումով, որ մեր երկուսի խոսակցությունը, մեր ասածներն անհամատեղելի չէին իրար հետ»,-նշեց Փաշինյանը։