Շահեկան ձևաչափը Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռանկյունին է․ Սեյրան Օհանյան. VIDEO

Մանրամասներ

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել է․ «Արցախի հարցով ՀՀ իշխանությունների որևէ հանդիպում և բանակցություն այժմ չի կարող այն մակարդակի լինել, ինչ մակարդակի եղել է նախկինում։

Արցախի ժողովրդի ճակատագրի համար շահեկան ձևաչափը Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռանկյունին է:

Ռուսաստանի ներկայացրած փաստաթղթի մեջ այդ հույսը գոյություն ունի։ Մենք Արցախում ունենք ռուսական խաղաղապահ ուժեր, բայց չպետք է մոռանանք, որ տարիներ ի վեր Արցախի անվտանգության առաջին երաշխավորը եղել է Արցախի պաշտպանության բանակն ու Հայաստանի Հանրապետությունը»: