Կոնֆերենցիաների լիգա․ Հայտնի են փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները

Մանրամասներ

1

Հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 3-ին, տեղի ունեցան Կոնֆերենցիաներ լիգայի խմբային փուլի եզրափակիչ տուրի հանդիպումները։ Դրանց արդյունքներով որոշվեցին մրցաշարի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները։

Խմբերում առաջին տեղերը զբաղեցրել են «Ալկմարը» (Նիդեռլանդներ), «Վեսթ Հեմը» (Անգլիա), «Վիլյառեալը» (Իսպանիա), «Ստամբուլը» (Թուրքիա), «Սիվասսպորը» (Թուրքիա), «Յուրգորդենը» (Շվեդիա), «Նիցան» (Ֆրանսիա) և «Սլովանը» (Սլովակիա): Այս թիմերը դուրս եկան մրցաշարի 1/8 եզրափակիչ։

Կոնֆերենցիաների լիգայի իրենց խմբերում երկրորդ տեղերը զբաղեցրած 8 թիմեր կխաղան 1/16 եզրափակչում՝ «Անդերլեխտ» (Բելգիա), «Բազել» (Շվեյցարիա), «Կլուժ» (Ռումինիա), «Դնեպր-1» (Ուկրաինա), «Ֆիորենտինա» (Իտալիա), «Գենտ» (Բելգիա), «Լեխ» (Լեհաստան), «Պարտիզան» (Սերբիա), ինչպես նաև 8 ակումբներ, որոնք զբաղեցրել են երրորդ տեղը Եվրոպայի լիգայի խմբերում՝ ԱԵԿ Լառնակա (Կիպրոս), «Բոդո Գլիմտ» (Նորվեգիա), «Բրագա» (Պորտուգալիա), «Լացիո» (Իտալիա), «Լուդոգրեց» (Բուլղարիա), «Շերիֆ» (Մոլդովա) և «Տրաբզոնսպոր» (Թուրքիա):

Փլեյ-օֆֆի առաջին փուլի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 7-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Նիոնում: 1/16 եզրափակիչի հանդիպումները կանցկացվեն 2023 թվականի փետրվարի 16-ին և 23-ին։

armsport.am