Ռոնալդուն կրկին ռեկորդներ է սահմանում

Այս անգամ «Յուվենտուս»-ի հարձակվողը ռեկորդ է գրանցել Ա սերիայում

Իտալիայի Ա Սերիայի հերթական տուրում Թուրինի «Յուվենտուսը» մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Լացիոյին»:

Այս խաղում աչքի է ընկել  ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը իր խփած գոլով պատմական նվաճման է հասել: Ֆուտբոլիստը դարձել է Ա Սերիայի պատմության ընթացքում 24 տարվա մեջ առաջին խաղացողը, որը 8 անընդմեջ արտագնա խաղում դառնում է գոլի հեղինակ: