Իսպանիայի թագավորի ձեռքից Մորատան ստացավ Եվրոպայի չեմպիոնի գավաթը

Մանրամասներ
գավաթ

Բեռլինի «Օլիմպիաշտադիոնում» տեղի ունեցավ Եվրոպայի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի պարգեւատրման արարողությունը։

Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմի ավագ, Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի եւ ՈՒԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինի ձեռքերից ստացավ չեմպիոնական գավաթը։

Եզրափակիչում Իսպանիան 2:1 հաշվով հաղթել էր Անգլիային՝ դառնալով Եվրոպայի տիտղոսը չորրորդ անգամ նվաճած առաջին թիմը։ Երեք տիտղոս ունի Գերմանիան։