Print this page

Ես և Պուտինն «ագրեunրներ» ենք. Լուկաշենկո

Ես չեմ ձգտում միջնորդել Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցություններին, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Ես չեմ սիրում որևէ միջնորդություն։ Ինձնից ի՞նչ միջնորդ։ Մենք «ագրեսորներ» ենք՝ Վլադիմիր Վլադիմիրովիչի  հետ միասին։ Լսո՞ւմ եք ինձ. բոլորը համաձայն են բանակցել Բելառուսում, համագործակցել Բելառուսի հետ՝ բացի Վոլոդյա Զելենսկուց։ Ինչո՞վ եմ ես նրան վիրավորել։ Դրա համար էլ ես դրան չեմ ձգտում», - կատակել է Լուկաշենկոն՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա պատրաստ է միջնորդել խաղաղության կարգավորմանը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24