Իսրայելը հարվածներ է հասցնում Իրանին. ինչ է հայտնի այս ժամին. Տեսանյութ
Հունիսի 15, 2025

Իսրայելը հարվածներ է հասցնում Իրանին. ինչ է հայտնի այս ժամին. Տեսանյութ

Իսրայելը գիշերվանից սկսած հարվածներ է հասցրել Իրանին, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, թիրախում եղել են իրանցի պաշտոնյաների և զինվորականների տները, նրանցից մի քանիսը զոհվել են։ Այս տեղեկատվությունը հաստատել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին։
Пожарный на месте взрыва в жилом комплексе на севере Тегерана (13 июня 2025). Иран - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2025

«Հարվածվել են մի քանի պաշտոնյաների և զինվորականների տների։ Մի քանի մարդ զոհվել է», - ասել է նա իրանական հեռուստատեսությամբ։

Ըստ իրանական ԶԼՄ–ների` Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել են ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին, ԻՀՊԿ-ի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ղոլամ Ալի Ռաշիդը և երեք միջուկային ֆիզիկոսներ։

Հաստատվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի մահվան մասին տեղեկատվությունը։

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանում տասնյակ թիրախների, որոնք ենթադրաբար կապված են միջուկային ծրագրի և ռազմական օբյեկտների հետ։ Այսպիսով, հարվածներ են հասցվել Թեհրանի, Թավրիզի միջուկային ենթակառուցվածքներում, Թավրիզի միջուկային օբյեկտում և Իլամում գտնվող թիրախներին։

Дым от взрыва после удара Израиля по Ирану (13 июня 2025). Тегеран - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2025

Տեղեկություններ կան քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին։ Զոհերի և վիրավորների թիվը ճշտվում է։

Ինչպես հաղորդում է Fars լրատվական գործակալությունը, Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է անվանել։

«Այս հանցագործությամբ Իսրայելն իր համար պատրաստել է դառը և սարսափելի ճակատագիր և անպայման կստանա այն», - ասել է Խամենեին։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են, և Թեհրանն իրավունք ունի դրանց արձագանքել։

«Իրանի վրա Իսրայելի հարվածները ՄԱԿ-ի կանոնադրության 4-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում են և բացահայտ ագրեսիա են Իսլամական Հանրապետության դեմ։ Թեհրանն ունի օրինական իրավունք արձագանքելու այս ագրեսիային՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի, և Իրանի զինված ուժերը իրենց ողջ ուժով կպաշտպանեն իրանական ազգը», - ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության Telegram-ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սկսած լայնածավալ ռազմական գործողության շրջանակներում Իրանում թիրախների վրա ավիահարվածների առաջին շարքը հաջողված է անվանել։

Пожарные и граждане на месте взрыва в жилом комплексе после израильского удара в Тегеране (13 июня 2025). Иран - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2025
 

Վարչապետը զգուշացրել է բնակչությանը, որ ապաստարաններում անցկացրած ժամանակը կարող է ավելի երկար լինել, քան սովորաբար՝ Իրանի կողմից հնարավոր պատասխան հարձակման պատճառով։

Իսրայելի հարձակման ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների շարունակության։ «Իրանը չի կարող միջուկային ռումբ ունենալ, և մենք հույս ունենք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Կտեսնենք», - Fox News-ի լրագրող Ջենիֆեր Գրիֆինը մեջբերել է Թրամփի խոսքերը։

Հիշեցնենք` հունիսի 12–ին ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը հակաիրանական բանաձև էր ընդունել, որում նշվում էր, թե Թեհրանը չի կատարում միջուկային ոլորտում իր պարտավորությունները:

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 13 Հունիսի 2025 10:42

Լրահոս