Այն փաստը, որ Իսրայելը Իրանին հարվածները համակարգել է ԱՄՆ-ի հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ամենաթեժ ժամանակ, փաստում է, որ Վաշինգտոնը վստահելի չէ: Այս մասին Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ զրույցում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։շ
«Իրանի տարածք ներխուժելու Սիոնիստական ռեժիմի գործողությունները ԱՄՆ-ի հետ համակարգելը բանակցությունների ամենաթեժ շրջանում, ԱՄՆ-ի անազնվության և ոչ վստահելի լինելու նշան է», – ասել է Փեզեշքիանը:
Ըստ Իրանի նախագահի՝ Իսրայելն էլ ավելի հզոր պատասխան կստանա, եթե շարունակի իր ագրեսիան Իրանի դեմ։