ՊՆ և ԱԱԾ սպաները բնակարան ձեռք կբերեն հիփոթեքային վարկավորմամբ՝ պետբյուջեի միջոցներով
Հունիսի 17, 2025

ՊՆ և ԱԱԾ սպաները բնակարան ձեռք կբերեն հիփոթեքային վարկավորմամբ՝ պետբյուջեի միջոցներով

Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ ՊՆ համակարգում կամ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակված սպաներն այսուհետև կկարողանան բնակարան ձեռք բերել հիփոթեքային վարկավորմամբ՝ պետբյուջեի միջոցների հաշվին։

Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։Շահառու սպան մոտավորապես 35 մլն գումարի չափով կարող է բնակարան կամ առանձնատուն ձեռք բերել Երևանում կամ մարզում։Նախագծի հիմնավորմամբ՝ գործող ծառայողական բնակարաններով ապահովման համակարգն արդյունավետ չէ։

«Վերջին տարիների բնակարանային շուկայում զարգացումները, ինչպես նաև կառուցապատող ընկերությունների հետ քննարկումներն ակնհայտ դարձրին, որ թե՛ պահանջարկի, թե՛ առաջարկի, ինչպես նաև պատրաստի բնակարանների ձեռքբերման արժեքների հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, որոնք փաստացի գործնականում անհնար և տնտեսապես աննպատակահարմար են դարձնում գործընթացի` սահմանված կարգով իրականացումը»,- նշված է հիմնավորման մեջ։Որոշակիորեն խնդիրներ էին առաջանալու նաև Երևանի տարբեր հատվածներում ձեռք բերված բնակարանների՝ թեկուզև վիճակահանության միջոցով բաշխման գործընթացում:

Ուստի որոշվել է գործող համակարգը փոխարինել պետական բյուջեի միջոցների հաշվին հիփոթեքային վարկավորմամբ, սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու իրավունքով։

Ի դեպ, սահմանված ժամկետի ընթացքում զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում հիփոթեքային վարկավորման պայմանագրով վճարումների կատարումը պետբյուջեից դադարելու է։ Ավելին՝ զինծառայողը պարտավոր է լինելու պետական բյուջե վերադարձնել այն գումարը, որը վճարվել է պետբյուջեից հիփոթեքային վարկավորման պայմանագրի շրջանակներում:

Նույն նախագծով նախատեսվում է նաև ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների հիմնական արձակուրդի տևողությունը։

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության մշակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը շրջանառության մեջ էր դրվել դեռ հունվարին e-draft հարթակում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելի ՀՕՊ համակարգերը սկսել են հարվածել հենց իրենց քաղաքին՝ Թել Ավիվին․ Վիդեո

Իսրայելում CNN-ն ու YouTube-ը դադարեցրել են բոլոր հեռարձակումները․ Ոչ ոք չպետք է տեսնի, թե ինչ է անում Իրանը Իսրայելի հետ այս գիշեր

Իրանի հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարվածներ են հասցնում Հայֆային և Թել Ավիվին

Գերմանիան տարհանում է իր քաղաքացիներին Իսրայելից

Իրանից Իսրայելի հրթիռակոծության նոր ալիքն սկսվել է

Իսրայելի վրա հրթիռային հարձակումն արդեն սկսվել և կշարունակվի մինչև լուսաբաց․ ԻՀՊԿ ներկայացուցիչ

«Իսլամական Հանրապետությունը, Ամենակարողի թույլտվությամբ, կհաղթի սիոնիստական ​​ռեժիմին»․ Խամենեի

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը զորակցում է Մայր Աթոռին ու Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ դատապարտելով իշխանությունների ոտնձգությունները

Թրամփը չի առարկում G7-ին Չինաստանի միանալուն

Մասկը կրկին զգուշացրել է ԱՄՆ-ում դեֆոլտի ռիսկի մասին

Նեթանյահուն չի բացառել Խամենեիի սպանությունը

Իսրայելը վտանգում է իր սեփական գոյությունը. Էրդողան

«Հայաստան» խմբակցության հրապարակված ստորագրությունների ցուցակը նպատակ է ունեցել խաբել, մոլորեցնել ժողովրդին․ Նարեկ Մալյան

Իրանը չի հաղթի այս պատերազմում․ Թրամփ

Թրամփը մերժել է Իրանի և Իսրայելի վերաբերյալ G7-ի հայտարարության նախագիծը. Reuters